Վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս՝ ձորակում, վթարի վայրից մոտ 20 մետր հեռավորության վրա․
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։ Երեկ՝ նոյեմբերի 29-ին, ժամը 23:30-ին Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհին, դեպի Երևան ընթանալիս, բախվել է Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի բետոնե հատվածին և մի քանի պտույտ շրջվել: Վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս՝ ձորակում, վթարի վայրից մոտ 20 մետր հեռավորության վրա: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:





























