«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի նախկին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը թեև ՀՀԿ-ից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Արմավիրի թիվ 6 ընտրատարածքում, սակայն ՀՀԿ-ական թեկնածուների մեծամասնության նման ոչ մի քարոզչություն չի իրականացնում:

Ղահրամանյանը նույնիսկ իր նախընտրական շտաբը չի կահավորել, և այն միշտ փակ է: Իսկ ինչ պետք է ասի մի մարդ, ով 10 տարուց ավելի թալանել ու հարստահարել է մի ամբողջ մարզ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում