Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում եւ կոչվում է հեղափոխություն, շտկումներ է մտցրել ոչ միան ներքին, այլեւ արտաքին օրակարգում: Այս մասին Երեւանում լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ Պետդումայի ԱՊՀ եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:
Զատուլինի խոսքով՝ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները դաշնակցային են, եւ ներկայումս ոչ ոք այս հարաբերությունների բնույթը հարցականի տակ չի դնում:
«Մենք մեր նիստն անցկացնում ենք «Պաշտպանություն եւ անվտանգություն» թեմայով, եւ սա ամենագլխավորն է, ինչը այս իրավիճակում պետք է շեշտել Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերություններում: Բացի տարբեր ոլորտներում բազմաթիվ այլեւայլ շփումներից, Ռուսաստանը եւ Հայաստանը միմյանց կապված են Կովկասում պաշտպանության եւ անվտանգության տեսանկյունից: Մենք ահա հենց սա ենք ցանկացել ընդգծել: Մենք, իհարկե, հասկանում ենք, որ այս նիստն անցկացնում են արտահերթ ընտրությունների նախօրյակին, սակայն մենք մտադիր չենք քննարկել ներքաղաքական իրադրությունը, քանի որ չենք ցանկանում որեւէ ձեւով տպավորություն ստեղծել, որ դրանց միջամտում ենք»,- ասաց Զատուլինը:





























