Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին զսպվածության կոչ է արել առեւտրային տարաձայնություններում, հայտնում է NHK-ն:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Աբեն Թրամփին եւ Ցզինպինին ասել է, որ ԱՄՆ եւ Չինաստանի առեւտրային վեճերը լուրջ սպառնալիք են կրում ամբողջ համաշխարհային տնտեսության համար:
Նշվում է, որ Ճապոնիայի վարչապետը առաջնորդներին կոչ է արել G20 գագաթնաժողովում առեւտրային տարաձայնությունները կարգավորելիս կառուցողական մոտեցում դրսեւորել:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին, որ Թրամփի առեւտրային պատերազմը հարված կհասցնի ԱՄՆ փոքր բիզնեսին:




























