G20-ի երկրները ամփոփիչ հռչակագրում հաստատել են տնտեսական աճի հասնելու համար բոլոր քաղաքական միջոցները կենտրոնացնելու իրենց պարտավորությունը՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Ամփոփիչ հռչակագրում նշվում է, որ երկրները մտադիր են իրականացնել արժութային քաղաքականություն, որը կնպաստի տնտեսական աճին եւ գների կայունացմանը, ինչպես նաեւ հարկային քաղաքականություն, որը թույլ կտա կապիտալը անհրաժեշտ ձեւով վերադասավորել՝ դարձյալ տնտեսական աճի համար։
G20-ի երկրները նաեւ հաստատել են արտարժույթի փոխանակման ֆինանսների նախարարությունների եւ կենտրոնական բանկերի ղեկավարների կողմից անցյալ մարտին սահմանված կուրսի հանդեպ իրենց պարտավորությունները եւ հայտարարել են «Բուենոս Այրեսի գործողությունների պլանի» ընդունման մասին։




























