ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Չինաստանի ներկայացուցիչ Սի Ծինպինն իրենք են որոշել 90-օրյա ժամկետը նոր առևտրային համաձայնության կնքման համար, հաղորդում է МК-ն:

ԱՄՆ նախագահի ադմինիստրացիայի կողմից տարածված հայտարարության համաձայն՝ կողմերը պայմանավորվել են դրա համար ջանքեր գործադրել, հակառակ դեպքում իննսունօրյա ժամկետի ավարտից հետո ամերիկյան պետության ղեկավարը կբարձրացնի չինական ապրանքների տուրքերը 10%-ից 25%:

«Նախագահ Թրամփը համաձայնվել է, որ հունվարի 1-ից չի բարձրացնի ապրանքների գները երկու հարյուր մլն դոլարի չափով՝ 10%-ից 25%: Չինական կողմը տվել է իր համաձայնությունը դեռևս չհաստատված, սակայն ազդեցիկ չափի գյուղատնտեսական ապրանքների, էներգակիրների, արդյունաբերական և այլ ամերիկյան արտադրանքի համար առևտրային անհավասարակշռությունը կրճատելու համար»,- ասվում է Սպիտակն տան հայտարարության մեջ: