ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է առաջիկայում պաշտոնապես տեղեկացնել կոնգրեսին, որ ինքը դադարեցնում է Ազատ առևտրի հյուսիսամերիկյան համաձայնագրի (NAFTA) գործողությունը, հաղորդում է Associated Press-ը:

Ամերիկյան առաջնորդը մտադրված է տրամադրել օրենսդիրներին վեց ամիս նոր գործարքի հաստատման համար:

Ավելի վաղ Թրամփը համեմատել է  ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի միջև ազատ առևտրի համաձայնագիրը (USMCA) NAFTA-ի հետ:

Հոկտեմբերին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն, Կանադան և Մեքսիկան կնքել են նոր առևտրային համաձայնագիր՝ USMCA (The United States — Mexico — Canada Agreement):