Երկուշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները  5 տոկոսով բարձրացել են ՕՊԵԿ+ համաձայնագրով Ռուսաստանի եւ Սաուդյան Արաբիայի պայմանավորվածությունների նորությունների ֆոնին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 4,91 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 62,4 դոլարի:

WTI տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների գներն աճել են 5,38 տոկոսով` մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 53,66 դոլարի: