Բելգիայի ամենահարուստ մարդ Ալբեր Ֆրերը մահացել է 92 տարեկանում: Նրա մահվան մասին հայտարարությունը հրապարակվել է Groupe Bruxelles Lambert (GBL) հոլդինգի կայքում, փոխանցում է Gazeta-ն: 

Նշվում է, որ Ֆրերը հոլդինգի համասեփականատերն էր ու պատվավոր նախագահը:

«Նրա ղեկավարությամբ GBL-ն ավելի քան 30 տարում վերածվել է Եվրոպայի խոշորագույն հոլդինգներից մեկին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հստակեցվում է, որ հանգուցյալի ցանկությամբ հրաժեշտի արարողությանը ներկա կլինեն միայն մերձավոր ազգականները: