Հինգշաբթի գիշերը Ճապոնիայի ափերի մոտ միմյանց են բախվել ամերիկյան F/A-18 կործանիչ-ռմբակոծիչը եւ КС-130 լիցքավորող օդանավը, նշված է ԱՄՆ Ծովային հետեւակի կորպուսի հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պատահարը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 02.00-ին: Երկու օդանավն էլ օդ էին բարձրացել ԱՄՆ Իվակունի ծովային հետեւակի բազայից եւ «պլանային ուսումնական թռիչք» էին անցկացնում:
Չի հաղորդվում, թե օդանավերում քանի մարդ է եղել: CBS-ի թղթակից Մերի Ուոլշը իր Twitter-յան էջում հայտնել է, որ KC-130-ում եղել է 5 մարդ, իսկ F/A-18-ում՝ երկու օդաչուն:
Իրականացվում է որոնողա-փրկարարական գործողություն: ABC-ի տեղեկություններով՝ մեկ մարդու փրկել են գործողությանը մասնակցեղ Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը:





























