Դեկտեմբերի 5-ի Սիսիանում մի խումբ պայմանագրային զինծառայողներ ձնահյուսի տակ են մնացել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, զիծառայողները մնացել են ձնահյուսի տակ, նրանց բոլորին հաջողվել է գտնել, բացի մեկից: Ներկայումս որոնողական աշխատանքներ են տարվում:

Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ հայտնաբերված զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է նորմալ: