ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նա նույնպես համոզված է, որ Պեկինի եւ Վաշինգթոնի միջեւ առեւտրային հարցերի շուրջ տարաձայնությունները կարող են լուծվել 90 օրվա ընթացքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Twitter-ի իր էջում Թրամփը մեջբերել է Չինաստանի Կոմերցիայի նախարարության հայտարարությունը, որը հինգշաբթի առավոտյան հայտնել է բանակցությունների համար նախատեսված երեք ամիսների ընթացքում համաձայնություն ձեռք բերելու վստահության մասին:

«Ես համաձայն եմ», - գրել է Թրամփը: