Դեռեւս կա ժամանակ, որպեսզի Եվրոպական միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցում գանք կազմակերպված համաձայնության՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ տեղեկացնում է Reuters-ը։

Նա նշել է, որ այդքան էլ երկար ժամանակ չի մնում, սակայն ինքը դեռ հուսով է, որ կարելի է խուսափել ԵՄ-ից երկրի դուրս գալուն «վնասող» տհաճություններից։

Հիշեցնենք, որ նախօրեին Բեռլինում վարչապետ Թերեզա Մեյի հետ հանդիպման ժամանակ Մերկելը հայտարարել էր, որ ԵՄ 27 անդամ-երկրներից ոչ մեկը Brexit-ի համաձայնագրի տեքստը փոխելու մտադրություն չունի։ Այսօր հայտնի դարձավ, որ Բրիտանիայի խորհրդարանում տեղի կունենա երկրի վարչապետ Թերեզա Մեյին անվստահություն հայտնելու քվեարկություն։