Հայաստանի պաշտպանության նախարարությունում հերքել են լուրն այն մասին, որ Զինված ուժերի զինծառայողը փորձել է ինքնասպանություն գործել:
«Տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: ՀՀ Զինված ուժերում նման զինծառայող չկա», - NEWS.am-ին հայտնեց Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի աշխատակազմի լրատվական բաժնի պետ Սամվել Ասատրյանը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ 26-ամյա զինվոր Վարդան Շ.-ն փորձել է որսորդական հրացանով ինքնասպան լինել:





























