Հարավային Կորեան հայտնի է իր գեղեցկության հզոր ինդուստրիայով, սակայն դեմքի նոր դիմակը դարձել է քննադատության եւ վրդովմունքի առիթ: Իսկ ամբողջ պատճառն այն է, որ դրա վրա պատկերված է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, փոխանցում է NYT-ն:
Կիմ Չեն Ըն կոսմետիկ դիմակներ թողարկելու ընկերության որոշումը՝ «միջուկային ռումբ» փաթեթով, որը խոստանում է դեմքը խոնավեցնել ու սպիտակեցնել, այնպիսի սկանդալի է հանգեցրել, որ որոշ խանութներ որոշել են այն վաճառադարակներից վերացնել:
Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Կվա Հյոն Ջուն հայտարարել է, որ դիմակի նման փաթեթավորումը նվիրված էր երկու Կորեաների առաջնորդների հանդիպմանը:
Սակայն տեղական լրատվամիջոցներն այս հնարքը չեն գնահատել՝ նշելով, որ Կիմի հանդեպ այսպիսի ծաղրը միայն մեղմում է Հյուսիսային Կորեայի իմիջը՝ փաստացի ռեժիմի քարոզչություն ապահովելով:





























