Ստրասբուրգի սուրբծննդյան տոնավաճառը բացվել է ողբերգական դեպքից հետո, որը տեղի է ունեցել 2 օր առաջ, փոխանցում է Fox News–ը։

Զինված հարձակման մեջ կասկածվող Շերիֆ Շերկաթը, որը սպանել է 3 մարդու եւ վիրավորել 12 հոգու, չեզոքացվել է նախօրեին, ոստիկանության գործողությունների արդյունքում։ Քանի դեռ կասկածյալը փախուստի մեջ էր, տոնավաճառը փակ էր։  

Բացված սուրբծննդյան տոնավաճառ է այցելել ներքին գործերի նախարար Քրիստոֆ Քաստները, որը զբոսնել է այնտեղ եւ զրուցել վաճառականների հետ։

Քաստները նշել է, որ տոնավաճառը կրկին բացվել է ի պատիվ Ստրասբուրգի, ի պատիվ Ֆրանսիայի։

Տոնավաճառի մուտքը սահմանափակվել է, տեղում ոստիկանության եւ զինված ուժերի լրացուցիչ ուժեր են կենտրոնացվել։