Արգենտինայում հուղարկավորության մասնակիցները դագաղից տնքոցի նմանվող ձայներ են լսել: Արարողությունը ստիպված են եղել ընդհատել մարմինը հիվանդանոց հասցնելու համար, հաղորդում է Lenta.Ru- ն՝ հղում անելով Daily Mail-ին:
Դեպքը տեղի է ունեցել Բուենոս Այրեսում, դեկտեմբերի 12-ին:
Հարազատները 65-ամյա կնոջ մարմինը գերեզմանոց էին տանում, երբ թակոց եւ դագաղից խուլ ճիչերի ձայներ են լսել: Նրանք անմիջապես վարորդին խնդրել են հիվանդանոց գնալ՝ պարզելու համար արդյոք կինը ողջ է:
Բժիշկները զննել են կնոջ մարմինը եւ եկել այն եզրակացության, որ նա արդեն մի քանի օր է մահացած է:
Թաղման գործակալության աշխատակիցները ենթադրել են, որ մարդկանց լսած ձայնը կարող էր առաջանալ դիակի շնչափողից գազերի արտանետման պատճառով:





























