Հնդկաստանում դաժանորեն բռնաբարել են երեք տարեկան աղջկան։ Այդ գազանաբարո հանցագործությունը կատարվել է Դելիի ավտոբուսում ուսանողուհու խմբակային բռնաբարության տարելիցի օրը։ 2012թ․ տեղի ունեցած այդ դեպքը ամբողջ երկրում բողոքի ալիք էր բարձրացրել։
CNN-ը, վկայակոչելով ոստիկանությանը, հայտնել է, որ կասկածյալը կալանավորված է։ Աղջկա հարեւանները գտել եւ դաժան ծեծի են ենթարկել 40-ամյա ենթադրյալ հանցագործին։
Կանանց հարցերով հանձնաժողովի նախագահ Սվատի Մալիվալն ասել է, որ երեք տարեկան աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է, նա արնահոսում է։
Հնդկաստանում մի քանի անգամ խստացրել են բռնաբարության համար պատիժը։ Այս տարվա ապրիլից երկրում մինչեւ 12 տարեկան երեխաների բռնաբարության համար մահապատիժ է նախատեսվում։





























