1990 թվականի դեկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը ընդունել է աշխատավոր միգրանտների եւ նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանության Միջազգային կոնվենցիան:
Միգրանտների միջազգային օրը նշելու որոշումը կապված էր վերջին տարիներին աշխարհում միգրանտների թվի զգալի աճի հետ:
Միգրանտների միջազգային օրը նշվում է բազմաթիվ երկրներում, միջկառավարական եւ ոչ կառավարական կազմակերպություններում մարդու իրավունքների եւ միգրանտների հիմնարար ազատությունների մասին տեղեկատվության տարածման, ինչպես նաեւ ներգաղթյալների իրավունքների մասին օրենքները բացատրող տարբեր ակցիաների եւ աշխատանքային սեմինարների միջոցով:





























