Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն խոստացել է «ռեկրեացիոն» մարիխուանայի օգտագործումն օրինականացնել հաջորդ տարի, հաղորդում է RT-ն:

Նրա խոսքով՝ «ռեկրեացիոն» մարիխուանայի օգտագործման կարգավորումը, օրինականացումը եւ հարկումը վերջ կդնեն «չարդարացված քրեականացմանը»:

Ինչպես նշվում է Twitter-ում Կուոմոյի հայտարարությունում, «ռեկրեացիոն» մարիխուանայի օրինականացումը 2019 թվականին նահանգում նորարարությունների ծրագրի կետերից մեկն է: