Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները փետրվարի 20-ին Դավիթաշենի 3-րդ թաղամասից բերման են ենթարկել 45-ամյա Ասքանազ Մ.-ին. Նրա մոտ հայտնաբերվել է էլեկտրական պտուտակահան, աքցան, կենցաղային դանակ եւ պղնձե ու ալյումինե լարեր:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ասքանազ Մ.-ն խոստովանել է, որ նույն օրը, ժամը 17.00-ին, պղնձե լարերը գողացել է Դավիթաշենի 3-րդ թաղամասի թիվ 20 շենքի մուտքից:
Կատարվում է նախաքննություն:





























