Բրիտանական EnviroBuild ընկերությունը որդի նոր տեսակը անվանել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունով, հայտնում է CNN-ն։
«Այն բանից հետո, երբ մենք տեսանք նախկինում անհայտ առանձնյակի և ԱՄՆ նախագահի նմանությունը, մենք որոշեցինք այդպիսի անվանակոչության իրավունք գնել»,-ասել է ընկերության հիմնադիրներից Այդեն Բելը։
«Քանի որ donaldtrumpi-ը երկկենցաղ է, նա հատկապես զգայուն է կլիմայական փոփոխությունների նկատմամբ և գտնվում է անհետացման սպառնալիքի առաջ»,- շեշտել է Բելը։
CNN-ն շեշտում է, որ Թրամփը հայտնի է իր հոռետես տրամադրվածությամբ կլիմայի փոփոխությունների նկատմամբ։
EnviroBuild ընկերությունը շահել է աճուրդը և 25 հազար դոլար է վճարել այն բանի համար, որ որդի այդ տեսակին այդ անունով կոչեն։





























