Իլինոյս նահանգի գլխավոր դատախազ Լիզա Մեդիգան հրապարակել է հոգեւորականների կողմից երեխաների նկատմամբ սեռական բռնությունների մասին զեկույցը, ըստ որի պետությունում գրեթե 700 անչափահասների նկատմամբ սեռական բռնությունների դեպքեր են արձանագրվել, հաղորդում է «Գազետան» Associated Press-ին:

Նշվում է, որ Իլինոյսի վեց արքեպիսկոսություններ հրապարակել են 185 քահանաների անունները, որոնք մեղադրվում են բռնության եւ ոտնձգության մեջ, սակայն ստուգումները բացահայտել են ևս  առնվազն 500 նմանատիպ դեպք։

Զեկույցը դատապարտում է այն փաստը, որ նահանգի եկեղեցական կազմակերպությունները պատշաճ կերպով չեն հետաքննել երեխաների նկատմամբ ենթադրյալ բռնության մասին պնդումները, ինչը, ըստ Մեդիգանի, խոսում է իր հավատացյալ հոտի առաջ եկեղեցու բարոյական պարտքը չկատարելու մասին։

Զեկույցը չի բացառում նաեւ, որ իշխանությունները հնարավոր է անտեսել կամ միտումնավոր կերպով թաքցրել են անչափահասների նկատմամբ հոգեւորականների սեռական ոտնձգությունները:

Գործակալությունը նշում է, որ զեկույցում չի նշվում, թե ում կողմից և եւ երբ են ներկայացվել մեղադրանքները։ Մամլո քարտուղարի տվյալներով, որոշ մեղադրանքներ ներկայացվել էին դեռեւս տասնամյակներ առաջ։