Ամերիկայի 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագի ծառայողական շունը, իր տիրոջ մահվան կապակցությամբ տեղի ունեցած սգո միջոցառումների ավարտից հետո վերադարձել է Նյու Յորք`պատրաստվելու հետագա ծառայության համար, հայտնել են America's Vet Dogs կազմակերպությունից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Երկու տարեկան լաբրադոր Սալին հայտնի դարձավ այն բանից հետո, երբ Բուշ ավագի գերեզմանի մոտ պառկած շան լուսանկարները տարածվեցի աշխարհով մեկ։ Շունն ուղեկցեց նախկին նախագահի մարմինը Վաշինգտոն, այնուհետեւ նրա հետ վերադարձավ Տեխաս, ուր տեղի ունեցավ նախկին նախագահի թաղումը:
Չորեքշաբթի երեկոյան, սգո միջոցառումների ավարտից հետո շունը վերադարձավ Նյու Յորքում գտնվող կազմակերպության ուսումնական կենտրոն, որտեղ նրան դիմավորեցին կենտրոնի աշխատակիցները եւ վետերանները: Շունը այնտեղ կմնա բոլոր Սուրբ Ծննդյան եւ Ամանորյա տոների ընթացքում, կհանգստանա, կկատարելագործի ունեցած հմտությունները եւ նոր բաներ կսովորի:
Սալլիի նոր ծառայությունը կսկսվի փետրվարին։ Շունը երկու այլ չորքոտանի օգնականների հետ կաշխատի Վաշինգտոնի արվարձանում գտնվող Վալտեր Ռիդի անվան Ազգային ռազմա-բժշկական կենտրոնում: Ինչպես America's Vet Dogs-ի աշխատակցուհի Վալերի Քրամերն է հայտարարել, ով Սալիին էր ուսուցանում, շունը կկատարի իր նախկին սեփականատիրոջ կամքը՝ օգնություն ցուցաբերել վիրավոր զինվորներին եւ նրանց ընտանիքների համար հոգեբանական հարմարավետություն ապահովել:





























