Դեկտեմբերի 19-ից ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկը համալրվեց կարճատեւ տեսակցությունների համար նախատեսված մանկական սենյակով:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Գայանե Վարդանյանի նախաձեռնությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության անմիջական մասնակցությամբ ամբողջովին վերանորոգված եւ կահավորված սենյակի ստեղծումը նպատակ ունի ծնող-երեխա շփումը դարձնելու է՛լ ավելի ազատ, անմիջական եւ տրամադրող, իսկ սենյակի փափուկ գորգերը, մանկական զանազան խաղալիքներն ընտանեկան միջավայր ստեղծելու լավագույն պայմաններն են:
Հատկանշական է հատկապես այն, որ սենյակի պատերը զարդարում են նախկին անչափահաս դատապարտյալների ձեռքի յուրօրինակ աշխատանքները:





























