Հայաստանի ԱԻՆ-ից այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ժամը 11:03-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցում՝ Հայաստանի Ազգային Պետական Ագրարային համալսարանի մոտակայքում, «Nissan Teana» ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն` մինչ գազի բալոնի պարունակության պարպումը։