Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 19-ից 20-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 47 դեպք։

Մասնավորապես՝ խարդախության 11, մարմնական վնասվածք հասցնելու 8, անձնական ունեցվածքի գողության 7, անձի առեւանգման, յուրացման կամ վատնման եւ ծեծի 3-ական, թմրամիջոցի հայտնաբերման 2, սպանության փորձի, կողոպուտի, հարկերից խուսափելու, դրամանենգության, ոսրագողության, սպանության սպառնալիքի, ինքնիրավչության, պոռնկագրական նյութեր տարածելու ու արդարադատության իրականացմանը եւ քննությանը խոչընդոտելու 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 8, մարմնական վնասվածք հասցնելու, բնակարանային գողության եւ ապօրինի ծառահատման 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետեւանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: