Հոկտեմբերին համացանցում հայտնված՝ էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանին վերագրվող տեսանյութերը ոստիկանությունը համարել է պոռնկագրական և այդ փաստի առթիվ հարուցել քրեական գործ։

NEWS.am–ին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ քրգործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ պոռնկագրական նյութեր կամ առարկաներ, այդ թվում՝ տպագիր հրատարակություններ, կինոյի և տեսաֆիլմերի նյութեր, պատկերներ կամ պոռնկագրական բնույթի այլ առարկաներ տարածելը, գովազդելը, իրացնելը, ինչպես նաև այդ նպատակով պատրաստելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132-րդ, 132.2-րդ հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշները։

«Ոստիկանությունը քրեական գործն ուղարկել է Քննչական կոմիտե»,– ասացին ոստիկանությունից։