Նիգերիայում մի տղամարդ է մահացել իր զուգընկերուհու հետ սեքս–մրցույթի ժամանակ, գրում է Lenta–ն՝ հղում կատարելով The Guardian նիգերիական պարբերականին։

Միջադեպը տեղի է ունեցել Լագոս նահանգի հյուրանոցներից մեկում։ Դևի (Davy) անունով միջին տարիքի տղամարդը գրազ էր եկել Լովեթ (Loveth) անունով աղջկա հետ, թե ով իրենցից ավելի երկար կկարողանա անվերջ զբաղվել սեքսով։ Դևին 50 հազար նիգերիական նայրով էր գրազ եկել (մոտ $140)։ Լովեթը համաձայնել էր և իրենց համար հյուրանոցի համար պատվիրել։

Տղամարդը օրգազմի հասավ վեց անգամ և փորձեց իրականացնել յոթերորդը, այնինչ նրա զուգընկերուհին անդրդվելի էր։ Ինչ–որ պահի Դևին կորցրեց գիտակցությունը և մահացավ՝ զուգընկերուհու վրա ընկած։ Լովեթը շատ վախեցավ և այդ մասին պատմեց հյուրանոցի աշխատակիցներին։ Սրանք նրան հասցրին ոստիկանություն, հետագայում իրավակարգի պահապանները Դևի մարմինը վերցրին դիազննության համար։ Դիահերձման արդյունքներից կախված կլինի աղջկա ճակատագիրը։