Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առավել կոշտ քաղաքականություն է իրականացնում Ռուսաստանի եւ Չինաստանի նկատմամբ, եւ նշել է, որ որոշ ԶԼՄ-ներ  ճիշտ չեն ներկայացնում իր դիրքորոշումն այդ երկրների հանդեպ: Նա գրել է այս մասին ուրբաթ օրը Twitter-ում, հաղորդում է ТАСС-ը:

 «Նախկինում չի եղել ոչ մի նախագահ, որ ավելի կոշտ (բայց արդար) լիներ Չինաստանի կամ Ռուսաստանի հետ: Երբե՛ք, պարզապես նայեք փաստերին: Կեղծ լուրերը եռանդով փորձում են այլ պատկեր ներկայացնել»,- գրել է նախագահը:

Դեկտեմբերի 19-ին Թրամփը հայտարարեց Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին: Նա դա հիմանվորեց նրանով, որ հաղթանակ է տարվել Սիրիայում ԻՊ ահաբեկչական խմբավորման նկատմամբ, իսկ դա միակ պատճառն էր ԱՄՆ զինվորականների այնտեղ գտնվելու: The Washington Post թերթը հանդես է եկել Թրամփի  քննադատությամբ՝ նշելով, որ զորքերի դուրսբերումը կարող է հաղթաթուղթ դառնալ Մոսկվայի ձեռքում: