Ըստ Forbes ամսագրի՝ Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը գլխավորում է միլիարդատեր-անհաջողակների վարկանշային ցուցակը, քանի որ 2018թ․ բոլորից շատ է «աղքատացել»՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Միլիարդատիրոջ կարողությունը նվազել է 18,7 մլրդ դոլարով եւ ներկայում կազմում է 52,5 մլրդ դոլար։ Բացի այդ, Facebook-ի ստեղծողը միակ ամերիկացին է անցնող տարվա անհաջողակների ցուցակում։
«Անհաջողակների վարկանշային աղյուսակում տեղ են գտել նաեւ Zara բրենդի սեփականատեր Ամանսիո Օրտեգան (մեկ տարվա ընթացքում կորցրել է 16,2 մլրդ դոլար), անվադողերի եւ ավտոպահեստամասերի արտադրող գերմանական Continental AG-ի սեփականատեր Գեորգ Շեֆլերը, Tencent համացանցային հսկայի հիմնադիր Մա Խուատեն եւ ուրիշներ։





























