Թուրքական իշխանությունները տուգանել են երկու հեռուստաալիքների` եթերում կառավարությանը քննադատելու համար: Reuters-ի փոխանցմամբ, Թուրքիայի ռադիոյի եւ հեռուստատեսության գերագույն խորհուրդը ժամանակավորապես կկասեցնի Halk TV հեռուստաընկերության թոք-շոուն` հայտնի դերասաններ Մջաթ Հեսենի եւ Մեթին Աքպինարի մեկնաբանությունների կապակցությամբ:
Թուրքիայում նախագահին վիրավորելը համարվում է հանցագործություն:
Fox TV թուրքական հեռուստաալիքի գլխավոր լրատվական ծրագրի հաջորդ երեք հեռարձակումները նույնպես դադարեցվել են այն բանից հետո, երբ լուրերի մեկնաբանի մեկնաբանությունները որակվեցին որպես գազի գների բարձրացման դեմ բողոքի կոչ:
Երկու ալիքները ստացան վարչական տուգանքներ:





























