Կառավարության դիմաց այսօր՝ դեկտեմբերի 27–ին, բողոքի ակցիա իրականացնողների հետ քիչ առաջ հանդիպման իջավ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը։
Բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչներին Արշակյանն առաջարկեց հանդիպել հունվարին եւ քննարկել խնդիրը։ Ցուցարարները նախ ասացին, որ իրենք արդեն իսկ մեկ տարի կորցրել են՝ պատասխանի սպասելով, ապա համաձայնվեցին նախարարի պաշտոնակատարի առաջարկին։
Նշենք, որ բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչները բողոքում են հունվարի 1-ից հարկային փոփոխություններից: Նրանք նշեցին, որ այժմ փաստաթղթավորումների ավելի մեծ ծավալ պետք է ներկայացնեն, որը իրենք չեն կարող իրականացնել, նաեւ հարկերն են ավելացել:





























