Ֆրանսիայի հայ համայնքի անդրադարձը հայ-թուրքական արձանագրություններին
«Պատմությունը արդեն գրված է, եւ ոչ ոք չի կարող հերքել այն փաստը, որը բոլորի կողմից ընդունվել եւ որակավորվել է որպես ցեղասպանություն…»
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը հայտարարել է, որ դեմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար երկու նախաստորագրված արձանագրություններին,այս մասին հայտնում է Ֆրանսիայի հայկական համայնքի Nouvelles d’Armenie թերթը։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Օգոստոսի 31-ին, Հայաստանը եւ Թուրքիան, Շվեյցարիայի միջնորդությամբ, հայտարարեցին երկու պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար երկու արձանագրությունների մասին։ Երեւանը եւ Անկարան սահմանեցին վեց շաբաթյա ժամկետ, որպեսզի փաստաթուղթը ներկայացնեն իրենց խորհրդարաններին՝ վերջնական վավերացման համար։ Այս ամենի վերաբերյալ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը ուզում է պարզաբանել իր դիրքորոշումը»:
Հայոց Ցեղասպանության փաստը քննարկման ենթակա չէ, եւ չպետք է ստուգվի միջկառավարական հանձնաժողովի կողմից։ Պատմությունը արդեն գրված է, եւ ոչ ոք չի կարող հերքել այն փաստը, որը հաստատվել եւ որակավորվել է պատմաբանների,իրավաբանների,միջազգային կազմակերպությունների եւ ավելի քան քսան երկրների կողմից, որպես ցեղասպանություն։ Ցեղասպանությունը պահանջում է բարոյական, քաղաքական եւ նյութական փոխհատուցում։ Հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը այդ ձեւով պահանջում են երկու պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ արձանագրության հինգերորդ կետի պարզաբանումը, որը խոսում է երկու պետությունների միջեւ ընդհանուր սահմանի հաստատման մասին՝ առաջնորդվելով համապատասխան համաձայնագրերի միջազգային օրենքով։
Եթե ԼՂ-ի հակամարտությունը չհիշացնեն ճանապարհային քարտեզում,ապա հարցը կքննարկվի Մոլդովայում հայ-ադրբեջանական հանդիպման ժամանակ։ Այդ համատեքստում պետք է պարզաբանվի նաեւ երրորդ կետը։ ԼՂ-ի ինքնակողմնորոշման համար, քաղաքական հակամարտության կարգավորման, սեփական հողում խաղաղության եւ անվտանգության համար պետք է սահմանվի իրավունք։
Մենք՝ հայկական ծագումով Ֆրանսիայի քաղաքացիներս, իրավունք ունենք Թուրքիայի կառավարությունից սպասել խիզախությանը համարժեք գործողություններ, որ կդրսեւորվեն հայոց ցեղասպանությանը ամենայն պատասխանատվությամբ վերաբերվող թուրք հասարակության ներկայացուցիչների կողմից։
Որպեսզի վերջացնենք Թուրքիայում հայերի արգելքը, մենք կոչ ենք անում Անկարային վերջ դնել ցեղասպանության հարցի ժխտման քաղաքականությանը, եւ որքան կարելի է շուտ չեղյալ հայտարարել ՝ քրեական օրենսգրքի 301 եւ 305 հոդվածները, որտեղ գրված է, թե նա , ով վիրավորի Թուրքիայի արժանապատվությունը՝ ընդունելով Հայոց Ցեղասպանությունը, կպատժվի։
Երկու պետությունների անկեղծ բանակցության համար, հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը դիմում է Անկարային, հանել 1993 թվականից ի վեր իրականացվող Հայաստանի շրջափակումը։ Եւ վերջում, հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը հաստատում է իր հավատարմությունը Հայաստան-Սփյուռք ռազմավարական գործընկերության նկատմամբ, կոչ անելով հայ ազգի բոլոր ներկայացուցիչներին՝ ամրապնդել այն"։



























