Ոստիկանության Կապանի բաժնում փետրվարի 21-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 20.20-ի սահմաններում «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան Կապան քաղաքի Ավետիսյան փողոցում վրաերթի է ենթարկել երկու աղջկա՝ 37-ամյա Մարիամ Ղազարյանին եւ նույն տարիքի Նարե Գեւորգյանին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը՝ 30-ամյա Կարեն Գրիգորյանը տուժողներին իր ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























