Ոստիկանության Կապանի բաժնում փետրվարի 18-ին հաղորդում էր ստացվել, որ ժամը 15.00-ի սահմաններում Գեղի գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հրդեհի հետեւանքով տանտիրոջը պատճառվել է 260.000 դրամի նյութական վնաս:

Պարզվել է, որ հրդեհն առաջացել է հարեւանի 8-ամյա տղայի` լուցկու հետ անզգույշ վարվելու հետեւանքով:

Կատարվում է հետաքննություն: