Գերմանիայի իշխանությունները հավանություն են տվել 52,6 մլրդ դանիական կրոն (8 մլրդ դոլար) արժողությամբ ստորջրյա թունելի կառուցմանը, որը պետք է միացնի Գերմանիան եւ Դանիան, հայտնել են դանիական Femern A/S շինարարական ընկերությունից:
Շինարարության թույլտվությունը տվել է Գերմանիայի Շլեզվիգ-Գոլշթեյն դաշնային հողերի տրանսպորտի նախարարությունը: Հիմա ընկերությունը 14 օր ունի ստորագրելուց առաջ փաստաթղթերն ուսումնասիրելու համար:
Ենթադրվում է, որ թունելը կառուցվելու է Ֆեմարն Բելտ նեղուցի տակ՝ դանիական Լոլան եւ գերմանական Ֆեմարն կղզիների միջեւ: Թունելի երկարաությունը կկազմի 19 կմ: Թունելում կկառուցվի երկու երկաթուղագիծ եւ 4 ուղեմասով ավտոմայրուղի, փոխանցում է Reuters-ը: Թունելի թողարկումից հետո երկրների միջեւ ուղեւորությունը, ենթադրաբար, կկազմի 15 րոպե մեքենայով եւ 7 րոպե գնացքով:





























