Արեւմտյան Ավստրալիայում մի քանի ոստիկաններ շտապ կանչով մեկնել են դեպքի վայր, քանի որ անցորդները կասկածել են, թե տղամարդը ուզում է սպանել երեխային։ Տեղում պարզվել է, որ նա ընդամենը փորձել է սատկացնել սարդին։
Անցորդը ոստիկանություն է կանչել այն բանից հետո, երբ բղավոցներ է լսել տնից։ Բղավում էին փոքր երեխան եւ տղամարդը, ով մի քանի անգամ բարձր ասել է․ «Ե՞րբ ես դու սատկելու»։ Տեղ հասած ոստիկանները պարզել են, որ տղամարդը, ով սարսափելի վախենում է սարդակերպերից, փորձել է սատկացնել սարդին։ Նա ներողություն է խնդրել իրավապահներից անհարմարություն պատճառելու համար։ Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ սարդից բացի, ոչ ոք չի տուժել։




























