Ոստիկանությունը կալանել է Ռուսաստանի քաղաքացուհուն եւ Գերմանիայի քաղաքացուն, որոնք սեքսով էին զբաղվում Ռիգայի կենտրոնում, տեղեկացնում է Լենտա Ռու-ն՝ հղում կատարելով Mixnews պորտալին։

Զույգին նկատել են Կալկյու փողոցի տեսախցիկների օգնությամբ։ Դրանից հետո դեպքի վայր է մեկնել մերձակա ավտոպարեկը, որն էլ կալանել է կարգախախտներին։

Զբոսաշրջիկների խոսքերով՝ նրանք սեքսով էին զբաղվում հասարակական վայրում՝ հոգեցունց զգացողություններ ստանալու համար։ «Ես ընկերոջս հետ երկու ամիս նամակներ էի փոխանակում եւ հիմա նոր հանդիպել ենք իրար։ Հասկանո՞ւմ եք, մենք աննորմալ չենք։ Իրականում պարզապես այդպես ստացվեց։ Սա պարզապես ռոմանտիկա է եւ վերջ»,- ոստիկաններին ասել էր աղջիկը։

Արդյունքում՝ օտարերկրացիներին տուգանեցին 200-ական եվրոյով։