Իռլանդիայում երիտասարդ հնդիկ ուսանող է զոհվել, որը ժայռից ցած է ընկել սելֆի անելիս, տեղեկացնում է Sky News-ը։

Ողբերգությունը տեղի է ունեցել ուրբաթ ցերեկը։

Տղան մոտ 20 տարեկան էր եւ սովորում էր Դուբլինում։

Ոստիկանությունը պատահարը դժբախտ դեպք է որակել։

Տղայի մարմինը հայտնաբերվել է ծովափնյա պահապանների կողմից՝ այն բանից հետո, երբ ականատեսները հաղորդել են կատարված ողբերգության մասին։