Մեծ Բրիտանիայում երկու մարդ ձերբակալվել է գնացքում 14-ամյա որդու աչքերի առջեւ մի տղամարդու մահացու դանակահարելու փաստով, տեղեկացնում է Sky News-ը։

Տղամարդը ձերբակալվել է Ֆարնհեմ քաղաքում։

Ձերբակալվել է նաեւ 27-ամյա մի կին՝ հանցագործությանը մասնակից լինելու կասկածանքով։

Ինչպես տեղեկացրել են բրիտանական տրանսպորտային ոստիկանությունում, հետաքննությունն արագ է ընթանում։

Հայտնի է դարձել, որ սպանությունը պատահական չի եղել. կասկածյալը եւ զոհը վերջին երեք ամիսներին վեճի մեջ են գտնվել։

Սպանությունը տեղի է ունեցել նախօրեին, տեղի ժամանակով ժամը 12։58-ին, Գիլֆորդ եւ Վաթերլոո կայարանների միջեւ ընկած տեղանքում։

51-ամյա զոհը վախճանվել է դանակի բազմաթիվ վերքերից։ Նրա ընտանիքը, այդ թվում եւ 14-ամյա որդին, ցնցված են կատարվածից և հոգեբանների ծառայությունից են օգտվում։

Դատաբժշկական փորձաքննությունը կիրականացվի հաջորդ շաբաթ։