Աֆղանստանի իշխանությունները տեղեկացնում են, որ Ղանդահարի նահանգում հսկիչ անցակետի վրա ապստամբների հարձակումից առնվազն յոթ մարդ է սպանվել, տեղեկացնում է Ասոշիեյթիդ Պրեսը։

Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան։

Ինչպես հաղորդել է Ղանդահարի նահանգապետի  մամուլի քարտուղար Ազիզ Ահմադ Ազիզին, եւս չորս սպա վիրավորվել է Սպին Բոլդուկ շրջանում տեղի ունեցած հարձակման հետեւանքով։

Նա հավելել է, որ սպանվել է 16 խռովարար, 11-ը վիրավորվել է փոխհրաձգության ժամանակ, որը տեւել է մի քանի ժամ։

Թալիբանն առայժմ չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։