Յոթ մարդ, ներառյալ վեց երեխա, շաբաթ առավոտյան զոհվել է դպրոցական ավտոբուսի՝ ձորը գլորվելու հետեւանքով։ Դեպքը տեղի է ունեցել հնդկական Հիմչալա-Փրադեշ հյուսիսային նահանգում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Hindustan Times-ին։

Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան, տեղի ժամանակով ժամը 8։30-ին։ Ինչպես նշվում է, վթարի զոհ է դարձել նաեւ փոխադրամիջոցի վարորդը։ Մոտ 11 դպրոցական վնասվածքներ է ստացել։ Տուժածներին հասցրել են հիվանդանոց, տեղեկացնում է պարբերականը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին։

Ականատեսների խոսքերով՝ ճանապարհի այն հատվածում, որտեղից գլորվել է ավտոբուսը, պատնեշներ չեն եղել։