ՀՀ սփյուռքի նախարարությունն ակնդետ հետևում է Ղազախստանի Կարագանդա քաղաքում վերջին օրերին տեղ գտած զարգացումներին, մշտական կապի մեջ է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ և իր խորը մտահոգությունն է հայտնում միջադեպի առնչությամբ:

Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.

«Անթույլատրելի ենք համարում կենցաղային հողի վրա տեղի ունեցած հանցագործությունն ազգամիջյան հարթություն տեղափոխելու փորձերը: Խորապես ցավակցում ենք զոհվածի ընտանիքին եւ հարազատներին, հույս հայտնում, որ հետաքննությունը կբացահայտի ողջ եղելությունը, իսկ մեղավորները՝  կպատժվեն:

Ղազախստանի հայ համայնքը պատմականորեն կարեւոր դերակատարություն է ունեցել հանրապետության կյանքի ամենատարբեր բնագավառներում, ուստիեւ նման միջադեպերը չպետք է ազդեն համայնքի հետագա կենսագործունեության եւ երկու ժողովուրդների ջերմ ու բարիդրացիական փոխհարաբերությունների վրա»: