Կառավարությունում այսօր՝ փետրվարի 23-ին կայացել է Հայստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակի նշումը կազմակերպող հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը:

Հառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Նա կարեւորել է Հայաստանում ՏԻՄ կայացմանն ուղղված միջոցառումների իրականացումը` ընդգծելով, որ դա հնարավորություն  կտա պետության կողմից խրախուսել տեղական ինքնակառավարման մարմիններին:

Նիստում քննարկվել է ՏԻՄ ձեւավորման 15-ամյա հոբելյանի առթիվ կազմակերպվելիք միջոցառումների ծրագրի նախագիծը: Հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումները նախագծի վերաբերյալ:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` կառավարության ղեկավարը հանձնարարել է հանձնաժողովի աշխատանքային խմբին հնչեցված առաջարկություններով լրամշակել միջոցառումների ծրագիրը` հիմք ընդունելով ներկայացված փաստաթուղթը: