Պենտագոնում մշակվում է համաձայնության նախագիծ, որի համաձայն Վրաստանի տարածքում մինչեւ 2015 թվականը կտեղակայվեն ԱՄՆ-ի երկու ցամաքային ու մեկ ծովային ռազմական հենակայաններ։ Այս մասին գրում է վրացական «Ռեզոնանսի» թերթը՝ վկայակոչելով անանուն աղբյուր։

Թերթի տեղեկության համաձայն, նախագծին աջակցում են մի խումբ հանրապետական կոնգրեսականներ ու ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիք Չեյնին։ Նախագիծը վերջնական տեսքի կբերվի 2010 թվականին, իսկ արդեն 2011 թվականին Պենտագոնն այն կներկայացնի Կոնգրեսի քննարկմանը։

Վրացական կողմի հետ համաձայնության ձետքբերման դեպքում, հենակայանների շինարարությունը կսկսվի 2014 թվականին ու կավարտվի 2015-ին։ Ըստ աղբյուրի տվյալների, ծրագրով նախատեսվում է տեղակայել ամերիկյան 25-հազարանոց զորակազմ։