Սինալոա թմրակարտելի ղեկավար, «Էլ Չապո» (Կարճլիկ) մականունով բարոն Խոակին Գուսմանի կինը պարզապես գեղեցկության թագուհի եւ գրավիչ ընկլերուհի չէ: 2015 թվականին նա օգնել է նրան բանտից փախուստ կազմակերպել: Այս մասին Նյու Յորքում դատավարության ժամանակ ասել է կարտելի նախկլին անդամներից մեկը, հայտնում է Americaru-ն:

Էմա Կորոնել Էսպույրոն տարիքով երկու անգամ փոքր է իր ամուսնուց, սակայն նա այնքան է սիրում նրան, որ փախուստի բարդ ծրագիր էր կազմել: Կարտելի նախկին կապելան Դամասո Լոպես Նունյեսը պատմել է Էլ Չապոյի հայտնի փախուստի մասին, իր եւ թմրաբարոնի կնոջ դերի մասին: Կինն ամիսներ շարունակ մանրամասն ծրագիր է կազմել՝ մտածելով բոլոր հնարավոր շրջադարձների մասին: Արդյունքում նա օգնել է նրան մոտոցիկլով թունելով փախուստի դիմել:

Լոպեսը կարտելի պարագլխից երկվորյակների մոր հետ հանդիպելու հրաման էր ստացել. Էսպույրոն եւ Գուսմանը երկու երկվորյակ աղջիկ ունեն: Այսպիսով նա Էսպույրոյին փոխանցել է ամուսնու հրամանը՝ օգնել իրեն փախչել:

Ծրագրում ներառված էր բանտի հարեւանությամբ հողակտորի եւ զրահապատ բեռնատարի գնումը: Գուսմանի փախուստի համար բանտի մոտակայքում գնված հողակտորից դեպի բանտ թունել են փորել: Թեեւ շինարաարության ժամանակ բանտարկյալները աղմուկ են լսել, վերակացուները ուշադրություն չեն  դարձրել նրանց բողոքներին: