Օհայո նահանգում գազանանոցում օրանգուտանգը կծելով պոկել է կամավորի մատը։ Ինչպես հայտնում է AP-ն, կենդանին բռնել է նրա ձեռքը եւ կծել ու պոկել մատը։
Գազանանոցի ղեկավարությունը վստահեցնում է, որ վնասվածքը վտանգավոր չէ, եւ օրանգուտանգը մեղավոր չէ։ Սակայն անհասկանալի է, թե ինչպես է նա կտրել կամավորի մատը։
Միջադեպը տեղի է ունեցել այցելուների համար արգելված տարածքում, որտեղ կերակրում են օրանգուտանգներին։




























