Բրազիլիայի արեւելքում ամբարտակի փլուզման հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 58-ի, 305 մարդ համարվում է անհայտ կորած, նշված է Մինաս-Ժերայս նահանգի արտակարգ ծառայության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաստատվել էր 37 մարդու մահվան փաստը, ավելի քան 280-ը համարվում էր անհայտ կորած, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հաղորդվում է, որ 19 մարդու մարմին ճանաչվել է:

Նշվում է, որ զոհերի թիվը կտրուկ մեծացել է, երբ փրկարարները հայտնաբերել են ցեխի մեջ թաղված ավտոբուսը: Անհայտ կորածների թիվը եւս աճել ՝ պայմանավորված Vale ընկերության հրապարակած այն մարդկանց թարմացված ցուցակով, ում հետ իրենց չի հաջողվում կապ հաստատել:

Ամբարտակի փլուզումը տեղի է ունեցել ուրբաթ առավորտյան, ցեխի հոսանքները լցվել են Vale ընկերության վարչական շենքերը, ընդ որում՝ վթարային նախզգուշացման համակարգերը չեն գործել: Փերկարարների աշխատանքը կարող է տեւել մի քանի շաբաթ: