Փարիզում հարձակվել են ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության հիմնադիր Ժան Մարի Լը Պենի կնոջ ՝ Ժանի Լը Պենի՝ վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 28-ի ցերեկը: 86-ամյա կինը կայանել է մեքենան եւ պատրաստվել է շուկա գնալ:
Երբ նա դուրս է եկել մեքենայից, նրա վրա հարձակվել է մի անհայտ տղամարդ: Հանցագործը հրել է նրան, մի քանի անգամ բռունցքով եւ սաղավարտով հարվածել եւ խլել նրա պայուսակը:
Այնուհետ տղամարդը սկուտերով, որի ղեկին նստած է եղել նրա հանցակիցը, փախուստի է դիմել: Ավելի ուշ հանցագործները փորձել են Լը Պենի բանկային քարտից ավելի քան 2400 եվրո հանել:
Ժանի Լը Պենը վնասվածքներով հոսպիտալացվել է: Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը:




























